Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նշել է առաջիկա Էլ Կլասիկոյի ֆավորիտին:
«Հաշվի առնելով ներկա իրավիճակը, «Բարսան» անշուշտ, հաղթելու հնարավորություն ունի: Չնայած բոլորն ասում են, որ «Ռեալի» համար այս փուլում ամեն ինչ բարդ է, բայց նրանք դեռ հաղթում են։ Այսպիսով, սա կարևոր հանդիպում է, որում երկու կողմերն էլ կարող են հաղթել։
Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ «Բարսելոնան» այժմ վերելք է ապրում, ինչը ոչ ոք չէր սպասում նախամրցաշրջանային հատվածում։ Միգուցե դա ստիպում է մեզ տեսնել նրանց ավելի ուժեղ, քան նրանք իրականում կան»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 11-րդ տուրի խաղում Մադրիդը հոկտեմբերի 26-ին Երևանի ժամանակով 23:00-ին «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կհյուրընկալի կատալոնացիներին։