«Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանը կմասնակցի Մոնտեվիդեոյում կայանալիք մրցաշարին, որը կկայանա նոյեմբերի 11-ից 17-ը։
Ուրուգվայցինպրոֆեսիոնալ թենիսում իր նորամուտը կնշի 45 տարեկանում։ Նա Ուրուգվայի մայրաքաղաքում պայքարի մեջ կմտնի զուգախաղում՝ արգենտինացի Ֆեդերիկո Կորիայի հետ։
Ֆորլանը կարիերան ավարտեց 2019 թվականին։
Նա խաղացել է նաև «Ինտեր», «Վիլյառեալ», «Ինտերնասիոնալ», «Պենարոլ» և այլ թիմերում։