«Բարսելոնայի» 26-ամյա կիսապաշտպան Դանիել Օլմոն կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի հանդիպումը «Բավարիայի» հետ, որը կկայանա հոկտեմբերի 23-ին՝ Իսպանիայում։ Այս մասին հայտնում է իսպանական Diario Sport լրատվամիջոցը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Օլմոյի շրջապատը մտավախություն ունի, որ վնասվածքը կարող է կրկնվել: Այդ պատճառով կիսապաշտպանը չի մասնակցել Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Սևիլիայի» դեմ խաղին, և հնարավոր է, որ հաջորդ հանդիպմանը նույնպես դուրս չգա խաղադաշտ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանիել Օլմոն վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Լա Լիգայի 5-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ (4:1) խաղում։