Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կիսվել է իսպանական Պրիմերայի շրջանակում կայանալիք «Էլ կլասիկոյի» իր սպասումներով։
«Ռեալի» և «Բարսելոնայի» միջև հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին՝ Մադրիդում։
«Կարծում եմ, որ «Բարսելոնան» կհաղթի «Ռեալին» 2։1 հաշվով»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում AS պարբերականը։
Ներկա պահին Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնան», որը 10 խաղում վաստակել է 27 միավոր։ Մադրիդյան ակումբը երկրորդ տեղում է՝ 24 միավորով։