Հայաստանի առաջնության 12-րդ տուրի «Վանի» դեմ խաղում տարած հաղթանակից հետո (5։0) «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ամփոփել է խաղը։
«Կարծում եմ՝ շատ լավ խաղ էր: Ըստ իս, մենք շատ դիտարժան ֆուտբոլ ցուցադրեցինք: Մենք խաղում էինք մի թիմի դեմ, որին ես հաճույքով էի դիտում, քանի որ ցույց էին տալիս շատ լավ ֆուտբոլ: Կարծում եմ՝ առաջնության համար էլ է լավ, երբ երկու թիմերն էլ դիտարժան ֆուտբոլ են ցուցադրում: Անկասկած, մենք վերահսկում էինք խաղը, ինչպես ցանկանում էինք: Հատկապես մեր գրոհներն ու կոմբինացիները շատ լավ էին ստացվում, տղաներն իսկապես շատ լավ էին գործում և արեցին այն, ինչ մենք նրանց խնդրել էինք ու այս խաղի համար պլանավորել։ Բացի Չանչարևիչից մենք ունենք 3-4 լավ դարպասապահներ, որոնց մենք ցանկանում էին հնարավորություն տալ, երբ կգար այդ ժամանակը։ Հիմա հարմար պահ էր դրա համար, քանի որ Չանչարևիչի գրաֆիկը շատ ավելի հագեցած էր»-, Մոտայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Նոան» 3 օրից՝ հոկտեմբերի 24-ին Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրում արտագնա հանդիպում կանցկացնի Վիեննայի «Ռապիդի» հետ։
Ռուի Մոտայի ամբողջական ասուլիսը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։