Կարեն Խաչանովը դարձել է Ալմաթիում (Ղազախստան) անցկացվող ATP-250 կարգի մրցաշարի հաղթող։
Եզրափակիչ խաղում նա երեք սեթում հաղթեց կանադացի Գաբրիել Դիալոյին (118-րդ ռակետ)՝ 6:2, 5:7, 6:3 հաշվով:
Ավելի վաղ 2024 թվականին Խաչանովը հաղթել էր Դոհայի (Քաթար) ATP-250 մրցաշարում։ 28-ամյա Կարենը նվաճեց իր կարիերայի 7-րդ տիտղոսը:
Ալմաթիում հաջող ելույթից հետո Խաչանովը կբարձրանա երկու հորիզոնականով և կդառնա աշխարհի 24-րդ ռակետը։