Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Յուվենտուսը» տանը նվազգայույն հաշվով պարտության մատնեց «Լացիոյին» (1։0)։
Հանդիպման միակ գոլը գրանցվեց 85-րդ րոպեին՝ անզգուշաբար սեփական դարպասը գրավեց հռոմեացիների պաշտպան Մարիո Խիլան։
Նշենք նաև, որ «արծիվները» հանդիպման 24-րդ րոպեից գործում էին 10 հոգով, քանի որ վերջին հույսի խախտման համար խաղադաշտից ուղիղ կարմիր քարտով հեռացվել էր Ալեսիո Ռոմանյոլին։
Այլ արդյունքներ՝
«Կոմո» — «Պարմա» — 1։1
«Ջենոա» — «Բոլոնիա» — 2։2
«Միլան» — «Ուդինեզե» — 1։0