Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Սելտայի» հետ կայանալիք խաղի հայտացուցակը։
Կազմում ընդգրկվել են Կիլիան Մբապեն, Վինիսիուս Ժունիորը, Էդեր Միլիտաոն և Տիբո Կուրտուան։ Նշվում է, որ բոլորն էլ ապաքինվել են վնասվածքներից։
«Սելտայի» և «Ռեալի» միջև հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։