Հայաստանի Պրեմիեր-լիգայի 11-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել է «Արարատին» և 3:2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 19-րդ րոպեին բացել է տանտերերի կամերունցի հարձակվող Մարիուս Նուբիսին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
3 րոպե անց «Արարատի» կիսապաշտպան Սերոբ Գալստյանը հիանալի հարվածով հավասարեցրել է հաշիվը:
Երկրորդ կեսում՝ 50-րդ րոպեին, Նուբիսին դուբլ է ձևակերպել:
10 րոպե անց Մուսա Կանտեն նորից հավասարեցրել է հաշիվը:
«Արարատ-Արմենիային» հաղթանակ է պարգևել հանդիպման հերոսը՝ Մարիուս Նուբիսին հիմնական ժամանակին ավելացված 10-րդ րոպեին դարձել է հեթ-տրիկի հեղինակ:
Այս հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիան» 9 խաղից հետո 21 միավոր է վաստակել և բարձրացել ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը, իսկ «Արարատը», որը 10 խաղ է անցկացրել, 10 միավորով 6-րդ տեղում է: