Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ալմաթիում (Ղազախստան) ATP-250 կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
1/8 եզրափակիչ խաղում նա երկու սեթում երկու թայ-բրեյքում հաղթեց աշխարհի 116-րդ ռակետ ֆինն Օտտո Վիրտանենին՝ 7:6 (7:2), 7:6 (7:3):
Հանդիպումը տևեց 1 ժամ 38 րոպե։
Ալմաթիում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչում Խաչանովը կխաղա աշխարհի 213-րդ ռակետ, ղազախստանցի Բեյբիտ Ժուկաևի հետ։