Ֆրանսիական «Բորդոն» աշխատանքից ազատել է 97 աշխատակցի՝ Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոն տեղափոխվելուց հետո: Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Անցյալ ամառ «Բորդոն» ֆինանսական խնդիրների պատճառով ճանաչվեց սնանկ և կորցրեց պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակը: Օգոստոսի սկզբին Ազգային ֆուտբոլային ակումբների կառավարման մարմինը հայտարարեց, որ «Բորդոն» իջեցվել է չորրորդ դիվիզիոն։
Հիշեցնեք, որ Զիդանի նախկին ակումբը՝ «Բորդոն» 6 անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունը, վերջին անգամ 2009 թվականին։ 2023/24 մրցաշրջանում ակումբը Ֆրանսիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում զբաղեցրել է 12-րդ տեղը։