«Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռաֆայել Վարանը, որը վերջերս էր ավարտել ֆուտբոլիստի կարիերան, քննադատական խոսքեր է հղել ֆուտբոլային գործակալների հասցեին։
Նրա կարծիքով, ֆուտբոլիստներն ունեն ընդամենը երկու ընտրության տարբերակ։ Նրանք կամ համաձայնվում են, որ իրենց խաբեն, կամ էլ ինքնուրույն են զբաղվում փաստաթղթային բոլոր հարցերով։
«Ես մի քանի անգամ փոխել եմ շրջապատս, ինձ հաճախ անհրաժեշտ էր սահմանափակումներ դնել հարազատների կամ կողմնակի անձանց միջև: Ուսումնական կենտրոններում ձեզ չեն սովորեցնում, թե ինչպես փոխել ձեր սոցիալական կարգավիճակը, ինչպես կառավարել փոփոխությունները ձեր կյանքի և շրջապատող մարդկանց հետ: Ես տեսել եմ, թե ինչպես են շատ ֆուտբոլիստներ ձախողել իրենց կարիերաները, կործանվել, քայքայել ընտանիքը: Խնդիրն է շահերի բախումը, ինչպես նաև այն, որ ֆուտբոլիստները հայտնվում են այս ամենի կենտրոնում:
Ամբողջ գործակալների համակարգն այնպես է կառուցված, որ խաղացողը չի մտածում և չի տեսնում, որ նրան օգտագործում են իրենց շահերի համար: Երբ արդեն փորձ ես ձեռք բերում, սկսում ես տեսնել ֆուտբոլիստի մասնագիտության բոլոր խարդախությունները: Դրանից հետո ընտրություն ունես. կամ համաձայնվում ես, որ քեզ խաբում են, և պայմանագիր ես կնքում գործակալի հետ՝ ասելով՝ «զբաղվեք բոլոր գործերով, իսկ ես կենտրոնանում եմ ընտանիքի և խաղի վրա», կամ էլ հրաժարվում ես այս մեխանիզմից, բայց այդ դեպքում ստիպված կլինես անձամբ շատ ժամանակ ու ջանքեր ներդնել: Ֆուտբոլը հատուկ արդյունաբերություն է»,- Վարանի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը: