ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է հիշողություններով իր դստեր՝ Խանայի մասին, որը 5 տարի առաջ՝ 9 տարեկանում, հեռացել է կյանքից՝ ոսկորների քաղցկեղի պատճառով (օստեոսարկոմա)։
«Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում: Շատերն, իհարկե, զարմանում են, ասում են՝ չէ՞ որ աղջիկդ մահացավ 9 տարեկանում: Աղջիկս՝ Խանան, մեզ հետ ապրեց 9 հիանալի տարի։ Եվ մենք նրա մասին բազմաթիվ հիշողություններ ունենք, տեսանյութեր, իրեր … Անհավանական է։
Երբ ես մի օր այցելեցի ծնողներիս տուն, Խանայից ոչ մի լուսանկար չգտա: «Մամ, ինչո՞ւ չկան Խանայի նկարները»,- հարցրի նրան: «Չեմ կարողանում, չեմ դիմանում»,-պատասխանեց նա, իսկ ես պնդեցի. «Մայրիկ, դու պետք է կախես Խանայի նկարը, նա ողջ է»:
Նա ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց հոգեպես այստեղ է: Ամեն օր մենք խոսում ենք նրա մասին, ծիծաղում և հիշում: Կարծում եմ՝ Խանան դեռ մեզ է նայում»,- ասել է Էնրիկեն իր մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանման դրվագներից մեկում։