«Մոնակոյի» նախկին հարձակվող Վիսամ Բեն Յեդերը կներկայանա Նիսի դատարան՝ ոչ սթափ վիճակում սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է France Info-ն։
Ըստ աղբյուրի՝ 34-ամյա ֆուտբոլիստը ենթադրյալ հանցագործությունը կատարել է 2024 թվկանի սեպտեմբերի սկզբին։ Բեն Յեդերը ծանոթացել է աղջկա հետ խնջույքի ժամանակ և այնուհետև առաջարկել է նրան նստել իր մեքենան, ինչից հետո սեռկան ոտնձգություններ է կատարել վերջինիս նկատմամբ։
Ընդգծվում է, որ եթե Բեն Յեդերը մեղավոր ճանաչվի, նա կարող է դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Բացի այդ, նա մեղադրվում է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ։