Լեհաստան — Պորտուգալիա հանդիպումից առաջ միմյանց են հանդիպել «Յուվենտուսի» նախկին թիմակիցները։ Վոյցեխ Շչեսնիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև հետաքրքիր զրույց է ծագել, որը չի վրիպել տեսախցիկներից։
— Իսկ ես արդեն հանդես եմ գալիս «Բարսելոնայում»,- ասել է Շչեսնին։
— Գիտեմ։ Ամեն ինչ լա՞վ է։ Դու երջանի՞կ ես։ Անհավանական է։ Պետք է ավարտել կարիերան՝ մեծագույն ակումբ տեղափոխվելու համար,- պատասխանել է Ռոնալդուն։
«Յուվենտուսի» ճամբարը լքելուց հետո Ռոնալդուն բախվել էր թուրինյան ակումբի ղեկավարության հետ։ Նա պահանջել էր մարել բոլոր պարտքերը, որոնք «ծեր սինյորան» կուտակել էր կորոնավիրուսի ժամանակ։