ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության 4-րդ տուրի շրջանակում Բելգիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Ֆրանսիայի ընտրանուն։
Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Դիդյե Դեշամի թիմի։
Տանտերերի կազմում աչքի ընկավ Լուի Օպենդան։ Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Ռանդալ Կոլո-Մուանին։ Ֆրանսիայի հավաքականը 76-րդ րոպեից խաղում էր 10 հոգով՝ Չուամենիի հեռացումից հետո։
Այլ արդյունքներ՝
Բոսնիա և Հերցեգովինա — Հունգարիա / 0-2
Ուկրաինա — Չեխիա / 1-1
Էստոնիա — Շվեդիա / 0-3
Ուելս — Մոնտենեգրո / 1-0
Իսլանդիա — Թուրքիա/ 2-4