Բիլբաոյի «Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը խոսել է Իսպանիայի Լա լիգայի 2-րդ տուրի (1:2) ժամանակ «Բարսելոնայի» երկրպագուների սուլոցների մասին։
«Բարսելոնայի» երկրպագուներն ինձ սուլո՞ւմ են: Ճիշտն ասած զարմացա, բայց առանձնապես ուշադրություն չդարձրեցի, քանի որ մրցակցի մարզադաշտ գնալիս սուլոցների արժանանալը նորմալ է, թեև այս անգամ երկրպագուների ամբողջ ճնշումն ուղղված էր անձամբ ինձ…
Նորմալ է, կարծում եմ՝ զվարճալի է, վիրավորանքներ դեռ չկան»,- Ուիլյամսի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:
Նշենք, որ անցած ամառ 22-ամյա իսպանացին մերժել էր կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելու առաջարկը։
Այս մրցաշրջանում Ուիլյամսն ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։