Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Պորտուգալիայի հետ խաղից հետո (1-3) քննադատել է իր թիմի խաղը։
«Ես կիսապաշտպան չեմ, և իմ գործը պաշտպանությունում խաղալը չէ՝ սեփական կիսադաշտում գնդակ ստանալու համար: Միգուցե ես կարողանամ դա անել մարզումների ժամանակ:
Հանդիպման ժամանակ ես պետք է ավելի մոտ լինեմ տուգանային հրապարակին, որպեսզի այնտեղ սպասեմ փոխանցումների։ Սա մի բան է, որը մենք պետք է բարելավենք կամ փոխենք, և ոչ միայն Պորտուգալիայի դեմ խաղում:
Ընդհանրապես, մենք հաճախ չենք տիրում գնդակին մրցակցի տուգանային հրապարակի անմիջական հարևանությամբ։ Հարձակվողի դերը մրցակցի դարպասի մոտ ինչ-որ բան ստեղծելն է»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: