Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն լուսանկարվել է երկրպագուի հետ, ով ներխուժել էր խաղադաշտ Ազգերի լիգայի՝ Լեհաստանի ընտրանու դեմ հանդիպման (3:1) ժամանակ:
63-րդ րոպեին, երբ 39-ամյա պորտուգալացուն փոխարինում էին Դիոգու Ժոտայով, խաղադաշտ է ներխուժել մի երկրպագու՝ Ռոնալդուի հետ սելֆի անելու համար:
Սկզբում անվտանգությանը հսկող անձնակազմը փորձել է կանգնեցնել երկրպագուին, սակայն Կրիշտիանուն խնդրել է նրանց թույլ տալ երկրպագուին լուսանկարվել։ Դրանից հետո երկրպագուն հեռացվել է խաղադաշտից։