Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) որոշել է «Նոթինգհեմ Ֆորեստին» պատժել 750 հազար ֆունտ ստեռլինգով (գրեթե 900 հազար եվրո)՝ թիմի պաշտոնական սոցիալական ցանցերում մրցավարների աշխատանքը քննադատող հրապարակումներ կատարելու համար։
2024 թվականի ապրիլին «Նոթինգհեմը» հյուրընկալվելիս պարտվեց «Էվերթոնին» (0:2) ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանի 34-րդ տուրի խաղում։ Հանդիպումը սպասարկում էր մրցավարական թիմը՝ Էնթոնի Թեյլորի գլխավորությամբ։ Խաղից հետո «Նոթինգհեմը» սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել, որում մեղադրել է մրցավարներին երեք 11 մետրանոց չնշանակելու մեջ, իսկ VAR-ի մրցավարին՝ մրցաշարային աղյուսակում զբաղեցրած իրենց անմիջական մրցակցին օժանդակելու մեջ։
Ընթացիկ մրցաշրջանում «Նոթինգհեմը» 7 խաղում վաստակել է 10 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը։ Հաջորդ խաղում թիմը հոկտեմբերի 21-ին կհյուրընկալվի «Քրիսթալ Փելասին»: