«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ալեխանդրո Բալդեն խոսել է ընթացիկ մրցաշրջանում ակումբի հավակնությունների մասին։
«Այժմ մենք ունենք թիմ, որն ունակ է ամեն ինչ հաղթելու։ Մենք շատ լավ խաղացողներ ունենք։ Վնասվածք ստացած խաղացողները մեզ շատ կօգնեն, երբ խաղադաշտ վերադառնան»,- Բալդեի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա պաշտպանը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Կայացած 9 տուրերից հետո «Բարսելոնան» 24 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: