Հայաստանի ազգային հավաքականը երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Ազգերի լիգայի շրջանակում C լիգայի 4-րդ խմբի 3-րդ տուրում հյուրընկալվել էր Ֆարերյան կղզիների հավաքականին։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2։
Խաղից հետո մրցակցի կիսապաշտպան Յոանես Բյարտալիդը Ֆարերյան Ռադիոյին տված հարցազրույցում նշել է, որ ընտրանին հիասթափված է խաղի վերջնամասում գոլ բաց թողնելու պատճառով։
«Խառը զգացողություններ ունեմ։ Չկարողացանք այսօր 3 միավոր վաստակել, չնայած, որ հաղթում էինք 2։1 հաշվով։ Հաշիվը 3։1 դարձնելու 100 տոկոսանոց հնարավորություն ունեի։ Նրանք անհեթեթ գոլ խփեցին ավելացված ժամանակում, որը չպետք է լիներ»,- ասել է Բյարտալիդը։