ԱԱ-2026-ի հարավամերիկյան ընտրական մրցաշարի 9-րդ տուր Բրազիլիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Չիլիի նկատմամբ արտագնա խաղում (2:1):
Խաղի հաշիվը 2-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Էդուարդո Վարգասը, Բրազիլիայից Վարգասի գոլին պատասխանեցին Իգոր Ժեզուսը (45+1) և Լուիս Էնրիկեն(89):
Հաջորդ տուրում Բրազիլիայի հավաքականը կհանդիպի Պերուին, իսկ Չիլին կխաղա Կոլումբիայի հետ։
Բրազիլիայի հավաքականը վաստակած 13 միավոր, բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական։ Չիլին 5 միավորով 9-րդն է: