Ազգերի լիգայի խաղարկության երրորդ տուրի շրջանակում Իտալիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Բելգիայի ընտրանու հետ 2-2 հաշվով։
Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Կամբիասոն և Ռետեգին։ Հյուրերի կազմում գոլերը խփեցին Դե Կուպերն ու Տրուսարը։
Զուգահեռաբար ընթացող խաղում Անգլիայի հավաքականը սեփական հարկի տակ պարտվեց Հունաստանի թիմին։ Հյուրերը հաղթեց 2-1 հաշվով։
Հույների կազմում դուբլ ձևակերպեց Պավլիդիսը, անգլիացիների կազմում միակ գոլը խփեց Բելինգհեմը։