ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է ֆուտբոլիստների բողոքները օրացույցի վերաբերյալ.
«Պետք է խոստովանենք, որ խաղերի օրացույցը հագեցած է։ Մենք հասել ենք մեր սահմանին։ Միևնույն ժամանակ, ակումբներն ու ֆուտբոլիստները տարբեր կերպ են արձագանքում դրան: Նրանցից մի քանիսը գերծանրաբեռնված են։ Մյուսներն ազատ պատուհաններ ունեն:
Արդարության համար ասեմ, որ ես հավատարիմ եմ նրան, ինչ ասել եմ երկու ամիս առաջ՝ ավելի շատ հանդիպումների տեղ չկա: Բայց հավելեմ՝ ո՞վ է բողոքում․․․ նրանք, ովքեր ամենաբարձր աշխատավարձն ունեն և նրանք, ովքեր ունեն 25 լավագույն ֆուտբոլիտները:
Ավելի ցածր աշխատավարձ ունեցողներն ու ընդամենը 11 ֆուտբոլիստ ունեցող ակումբները չեն դժգոհում։ Նրանք սիրում են ֆուտբոլ խաղալ»,- ասել է Ալեքսանդր Չեֆերինը Եվրոպական ակումբների ասոցիացիայի հանդիպման ժամանակմ հայտնում է BBC-ն։