Դիդյե Դեշամը Մարկուս Թյուրամի հանդերձանքը համեմատել է մրցարշավորդի հանդերձանքի հետ:
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը երկուշաբթի օրը հանդիպել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստներին:
«Ինտերի» հարձակվողը, ով կաշվե բաճկոնով ժամանել է ազգային հավաքականի ճամբար, Ա Սերիայի «Տորինոյի» դեմ խաղում (3-2) հեթ-տրիկի հեղինակ էր դարձել: Մարզիչը ժպտալով հարցրել է.
«Դու երեկ Մոնցայի վազքուղում էիր, չէ՞»,- ակնարկելով, որ Մարկուսը MotoGP մրցարշավորդի հագուստով է եկել:
Թյուրամը կատակին բավականին լրջորեն պատասխանել է. «Ո՛չ, շաբաթ օրը մենք տանն էինք հանդիպում անցկացնում»: Դեշամն ավելացրել է. «Այո, գիտեմ, դու երեք գոլ խփեցիր», հայտնում է RMC Sport-ը։