Մարկ Կուկուրելլան ասել, որ հարթել է Էրլինգ Հոլանդի հետ ունեցած կոնֆլիկտը վերջինիս մասին երգի շուրջ։
Եվրո-2024-ի հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայի հավաքականի պաշտպանը վերցրել է խոսափողը և երգել հանդիսատեսի համար․ «Կուկու-կուկու-րելա, պատրաստվիր, Հոլանդ, որովհետև Կուկուրելան գալիս է»: Ավելի ուշ Հոլանդն արձագանքել էր այդ երգին․ «Դե, այդ տղան՝ Կուկուրելան զվարճալի տղա է: Նախորդ մրցաշրջանում նա ինձանից մարզաշապիկ խնդրեց, իսկ այս ամառ երգ էր երգում իմ մասին»։
«Երբ ինձ տեսնում են, բոլորը երգում են այս երգը, երբ ես դուրս եմ գալիս մարզադաշտ, դա զվարճալի է: «Կուկու-Կուկու-րելյա»-ն առաջին բանն է, որ երգում են ինձ համար։
Հոլանդը դա սրտին շատ մոտ ընդունեց: Բայց հիմա ամեն ինչ կարգին է, քանի որ Քոուլ Պալմերը խոսել է նրա հետ և ասել, որ ես լավ տղա եմ: Հոլանդը տեսել էր այդ երգը և մտածել, որ դա ուղղված է անձամբ իր դեմ, բայց նրա փոխարեն կարող էր լինել Մբապեն կամ Մեսսին»,- մեջբերում է Կուկուրելային Relovo-ն։