«Պանատինաիկոսի» և Հունաստանի ազգային հավաքականի 31-ամյա պաշտպան Ջորջ Բալդոկին սեփական տանը մահացած են գտել։ Այս մասին հայտնում է հունական Sport24 պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 9-ին ֆուտբոլիստին գտել են Աթենքի իր տան լողավազանում։ Հաղորդվել է, որ Բալդոկի մարմնի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նա հավանաբար մահացել է մի քանի ժամ առաջ։
Այս մրցաշրջանիում Բալդոկը հանդես էր գալիս հունական «Պանատինաիկոսում»: Նախկինում նա խաղացել է անգլիական «Շեֆիլդ Յունայթեդում», «Օքսֆորդում», «Թամվորթում», «Նորթհեմփթոնում», «Միլթոն Քեյնս Դոնսում» և իսլանդական «Վեստմանայարում»:
Հիշեցնենք, որ Հունաստանի ազգային հավաքականի կազմում խաղացողը մասնակցել էր ընդհանուր առմամբ 12 հանդիպման։