Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմ Կոնատեն աջակցական խոսքեր է հղել իր հայրենակցի՝ Կիլիան Մբապեի հասցեին, ով վերջին շրջանում բախվել է քննադատական ալիքի։
Մկանային վնասվածքի պատճառով «Ռեալի» հարձակվողը չի հրավիրել Ֆրանսիայի ընտրանու հոկտեմբերյան հանդիպումներին։
«Երբեմն ինձ պատկերացնում եմ Մբապեի փոխարեն, հասկանում եմ, որ այս շշուկների պատճառով կարող էի խելագարվել։ Հնարավոր է՝ նրա մոտ հոգեբանական ճնշում կա։ Գաղափար չունեմ, սակայն կցանկանայի նրա հետ քննարկել այդ մասին։
Դուք պետք է իր փոխարեն լինեք՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում նրա ներսում։ Թույլ տվեք նրան հանգիստ ապրել։ Հնարավոր է՝ իր մոտ ծանր ժամանակներ են»,- Կոնատեի խոսքն է մեջբերում Goal-ը։