Պրեմիեր լիգայի երկու աստղային խաղացողներ կարող են առաջիկայում դառնալ ակումբակիցներ։ Այս Մասին հայտնում է TBR Football-ը։
Խոսքը «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին դե Բրույնեի և «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի մասին է։
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողների ծառայություններով հետաքրքրված է ամերիկյան ներկայացնող «Սան Դիեգոն»: Այս ակումբը նախատեսում է հաջորդ տարի մուտք գործել MLS:
Ղեկավարությունը ցանկանում է ուժեղացնել կազմը հայտնի խաղացողներով։ Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբները պատրաստվում են մրցել ամերիկացիների հետ Սալահի և Դե Բրույնեի հետ պայմանագիր կնքելու հարցում։ Ֆուտբոլիստների գործող պայմանագրի ժամկետները իրենց ակումբների հետ ավարտվում են 2025 թվականի ամռանը։