Թեո Էրնանդեսի կյանքում և կարիերայում անախորժությունները շարունակվում են։ «Ֆիորենտինայի» դեմ խաղում դաշտից հեռացվելուց հետո այժմ նրան մեղադրում են բռնաբարության կատարելու մեջ:
Հայցվորը Իսպանիայում հայտնի մոդել Լուիզա Կրեմլևան է, իսկ դեպքը՝ ըստ մոդելի տեղի է ունեցել 2017 թվականին, երբ խաղացողը դեռ հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալում»:
Մոդելի խոսքով՝ Տեոն գիշերային ակումբներից մեկում կայացած խնջույքից հետո իր հանդեպ սեռական ոտնձգություններ է կատարել, իսկ հետո աղջկան դուրս է շպրտել մեքենայից։
27-ամյա խաղացողը չի հերքում ենթադրյալ տուժողի հետ կապը, սակայն վստահեցնում է, որ ամեն բան տեղի է ունեցել նրա փոխադարձ համաձայնության արդյունքում։