«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը Матч ТВ-ին տված հարցազրույցում հայտնել է, որ թիմը կենտրոնացված չէ չեմպիոնության վրա, այլ մտադիր է առաջ շարժվել քայլ առ քայլ։
Միխայիլ Գալակտիոնովի գլխավորած թիմը 27 միավորով զբաղեցնում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։
— Հնարավոր չեմպիոննության մասին մտքեր գալի՞ս են։
— Մենք շարժվում ենք քայլ առ քայլ։ Մենք դեռ չենք մտածում չեմպիոնության մասին։ Այժմ մտածում ենք միայն «Խիմկիի» դեմ խաղի մասին, որը կայանալու է միջազգային դադարից հետո։
— Նույնիսկ ձմեռային դադարի ժամանակ, երբ թիմը գլխավորի մրցաշարային աղյուսակը, այդ մտքերը կրկին չե՞ն լինի։
— Չեմ կարող ասել։