Անգլիայի առաջնության 7-րդ տուրի խաղում «Բրայթոնը» սեփական հարկի տակ հաղթեց «Տոտենհեմին» 3-2 հաշվով։
Հյուրերի կազմում առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձան Բրենան Ջոնսոնը և Ջեյմս Մեդիսոնը:
«Բրայթոնը» 48-րդ րոպեին պարտվում էր 0-2 հաշվով, սակայն 18 րոպեում կարողացավ երեք գոլ խփել։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Յանկուբա Մինտեն, Ջորջինիո Ռուտերը և Դենի Ուելբեքը:
«Բրայթոնը» ընդհատեց առանց հաղթանակների չորս հանդիպումների շարքը և 12 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: «Տոտենհեմը» 10 միավորով 9-րդ տեղում է։
Մրցաշարային աղյուսակը՝