Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ֆեռնանդո Գագոն գլխավորել է արգենտինական «Բոկա Խունիորսը»։ Այս մասին տեղեկացնում է AM պարբերականը՝ հղում անելով ներքին աղբյուրներին։
38-ամյա Գագոն 2023 թվականից գլխավորում էր մեքսիկական «Գվադալախարան»։
Հիշեցնենք, որ արգենտինացին մարզական կարիերան ավարտել էր 2020 թվականին։ Այդ ընթացքում նա հասցրել է մասնակցել ընդհանուր 366 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։
Արգենտինացին հանդես է եկել նաև Մադրիդի «Ռեալում», դարձել Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև Իսպանիայի գավաթակիր և սուպերգավաթակիր։