Բոսնիայի և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիան երկրում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով հայտարարել է ազգային առաջնության խաղերի հետաձգման մասին:
Խաղերի անցկացման օրերը կհայտարարվեն ավելի ուշ:
«Ֆեդերացիայի մրցումների կոմիտեն հետաձգել է բոլոր խաղերը, որոնք անցկացվում են կազմակերպության հովանու ներքո: Այս որոշումը կայացվել է Բոսնիայի և Հերցեգովինայի որոշ հատվածներում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների պատճառով։ Բնական աղետի հետևանքով եղել են նաև մարդկային զոհեր» — նշվում է ֆեդերացիայի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Բոսնիայում առատ տեղումները բերել են լեռնային գետերի հեղեղումների և սողանքների, ինչպես նաև հաղորդվել էր 18 զոհի մասին։