«Բարսելոնայի» ղեկավարությունը կողմնորոշվել է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագայի վերաբերյալ, հաղորդում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ ակումբում ավելի վաղ ընթադրում էին, որ հարձակվողն այլևս չի կարող ելույթ ունենալ բարձր մակարդակով և մտադիր էին գտնել նրա փոխարինողին։ Հիմա ակումբի ղեկավարությունն այլ հայացքներ ունի։
«Կապտանռնագույնները» գալիք մրցաշրջանում ևս հույս կկապեն Լևանդովսկու հետ։ Ռոբերտն Իսպանիայի ընթացիկ առաջնության 8 խաղում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։