«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք հավատում է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի ապագային ակումբում։
«Չեմ ուզում պատասխանել այս հարցին։ Ինձ դուր է գալիս Էրիկը: Կարծում եմ, որ նա շատ լավ մարզիչ է, բայց վերջիվերջո դա իմ ընտրությունը չէ, դա ակումբի ղեկավարության ընտրությունն է: Ղեկավարությունն է, ով պետք է որոշի, թե ինչպես լավագույնս ղեկավարի ակումբը:
Նոր ղեկավարությունն ակումբում շատ ժամանակ չի անցկացրել, ուստի պետք է մտածեն և խելացի որոշումներ կայացնեն:
Մեր նպատակը պարզ է՝ մենք ցանկանում ենք վերադարձնել «Մանչեսթեր Յունայթեդը» այնտեղ, որտեղ պետք է լիներ։ Ակումբը հիմա այնտեղ չէ, դա ակնհայտ է», — Ռեթքլիֆի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: