«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը թիմի վերջին երկու խաղերում երկրորդ անընդմեջ կարմիր քարտը ստացավ՝ մանկունյացիներին թողնելով կրկին 10 հոգով։
Կիսապաշտպանը նախ ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Անգլիայի առաջնության 6-րդ տուրի Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ տնային խաղում, (0:3) ապա Եվրոպայի լիգայի «Պորտուի» դեմ խաղում` (3:3) այս անգամ 2-րդ դեղին քարտից հետո:
Այսպիսով, Բրունո Ֆերնանդեշը վերջին 2 խաղերում 2 անգամ հեռացվել է խաղադաշտից, մինչդեռ 2020 թվականի հունվարից ի վեր «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 241 խաղերում պորտուգալացին նույնիսկ մեկ անգամ կարմիր քարտ չի ստացել։