Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրի «Մլադա Բոլեսլավի» դեմ տարած հաղթանակից հետո (2։0) «Նոան» հոլովակ է հրապարակել, որտեղ երևում են թիմի հաղթական հույզերն ու Էմոցիաները։
Հիշեցնենք, որ երևանյան ակումբի կազմում գոլերով աչքի ընկան Մատեուս Այասը ու Վիջիլ Պինսոնը՝ համապատասխանաբար 58-րդ, և 76-րդ րոպեներին։ Ռուի Մոտայի գլխավորած թիմը ԿԼ-ում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի արտագնա՝ հոկտեմբերի 24-ին Վիեննայի «Ռապիդի» հետ։