«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ԿԼ Լիգայի փուլում հաղթանակով մեկնարկելուց հետո կիսվել է տպավորություններով:
«Կարծում եմ՝ մեր թիմի կողմից շատ ուժեղ ներկայացում էր, մենք առաջին իսկ րոպեներից տիրել էինք նախաձեռնությանը: Գիտեինք, որ հենց գնդակը մեզ մոտ լինի, կգտնենք անհրաժեշտ տարածությունները գրոհելու համար:
Մեր տղաները ֆանտաստիկ աշխատանք կատարեցին, ամեն ինչ ներդրեցին դաշտում: Մենք արժանի էինք այս հաղթանակին: Այսօր շատ երջանիկ օր է «Նոայի» ընտանիքի համար:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագունեին. նրանք մեր 12-րդ խաղացողն են: Նրանք ցույց տվեցին, որ հայկական ֆուտբոլը կենդանի է»,- նշել է պորտուգալացի մասնագետը: