«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը դարձավ ակումբի պատմության մեջ առաջին մարզիչը, որը հաղթեց իր առաջին ինը հանդիպումներից ութում:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի լիգայի փուլի 2-րդ տուրի խաղում մերսիսայդյան ակումբը 2։0 հաշվով հաղթել է իտալական «Բոլոնիային»։
Այսպիսով, Սլոթը հինգ հաղթանակ է տարել Անգլիայի Պրեմիեր լիգայի վեց խաղերում, երկու հաղթանակ Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև մեկ հաղթական արդյունք Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում։
Հիշեցնենք, որ 45-ամյա մասնագետը մերսիսայդյան ակումբը գլխավորել է ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ: