«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է գերմանական «Բայերի» հետ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 2-րդ տուրի հանդիպման մասին։ Միլանն արտագնա պարտություն կրեց 0։1 հաշվով։
«Այս խաղն ինձ ամենաշատը դուր եկավ այն պահից, երբ միացա թիմին: Երկրորդ խաղակեսում մենք ֆանտաստիկ խաղացինք։ Մենք բավական շատ պահեր ստեղծեցինք, բայց չկարողացանք դրանք իրացնել։ Մենք տխուր ենք ու հիասթափված, բայց ես գոհ եմ մեր խաղից»,- Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում «Միլանը» 2 տուերից հետո «Միլանը» միավոր չունի և 29-րդն է։