Մադրիդի «Ատլետիկոյի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ռոբին Լե Նորմանը վնասվածք է ստացել Մադրիդի «Ռեալի» դեմ կայացած վերջին դերբիում (1:1)։
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել գլխի բախման արդյունքում։ Լը Նորմանը հետազոտվել է, և նրա մոտ ախտորոշվել է ուղեղի տրավմատիկ վնասվածք։ Այս մասին հայտնում է «ներքնակագործների» մամուլի ծառայությունը։
«Մադրիդյան դերբիի վերջին րոպեներին Լե Նորմանը գլխին ծանր հարված ստացավ, ինչի համար նա մի շարք հետազատություններ անցավ, որոնք պարզեցին, որ նա ուղեղի տրավմատիկ վնասվածք է ստացել ենթամուրալ հեմատոմայով»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։