Լևերկուզենի «Բայերը» Չավի Ալոնսոյի գլխավորությամբ ակումբային նոր ռեկորդ է սահմանել եվրագավաթներում՝ տնային անընդմեջ անպարտելի հանդիպումների քանակով։ Այս մասին հայտնում է Opta-ն։
Աղբյուրի համաձայն՝ Լևերկուզենի «Բայերը» եվրոպական խոշոր մրցաշարերում 10 տնային հանդիպում անընդմեջ չի պարտվել։
Հիշեցնենք, որ երեքշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրում գերմանական ակումբը 1։0 հաշվով հաղթել է իտալական «Միլանին»։
ՉԼ-ում անցկացված 2 տուրերից հետո Գերմանիայի գործող չեմպիոնը տարել է նույնքան հաղթանակ և գտնվում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում։