«Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է մասնակցել թիմի առաջիկա հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստն այս տարվա ապրիլին լուրջ վնասվածք էր ստացել:
«Բժիշկները թույլատրել են Ֆրենկի դե Յոնգին վերադառնալ խաղադաշտ: Ֆուտբոլիստը կընդգրկվի «Յանգ Բոյսի» դեմ խաղի հայտացուցակում»,- գրված է պաշտոնական հաղորդագրությունում:
Չեմպիոնների լիգայի 2024/25թթ․ խաղարկության Լիգայի փուլում «Բարսելոնան» «Յանգ Բոյսի» հետ կմրցի այսօր՝ հոկտեմբերի 1-ին: Թիմերը կհանդիպեն միմյանց Բարսելոնայի «Օլիմպիկ Լյուիս Կոմպանիս» մարզադաշտում: