Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանի Կարվախալը մոտ ժամանակներս կերկարաձգի պայմանագրի ժամկետը «արքայական» ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոյի հաղորդմամբ՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը գոհ է 32-ամյա ֆուտբոլիստի խաղից և պատրաստ է նրան պահել «Սանտիագո Բեռնաբեուում»։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ։
Իսպանացին «սերուցքայինների» կազմում հանդես է գալիս 2013 թվականի ամառվանից։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։