Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսն Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում անդրադարձել է մրցակցի ավագ, կիսապաշտպան Կոկեին: Հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1:
«Դու երկու անգամ պարտվել ես եզրափակիչներում: Պարտվել ես, քանի որ վատ խաղացող ես, իսկ ես «Ռեալի» ֆուտբոլիստ եմ»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Movistar-ը:
«Ռեալը» 18 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Ատլետիկոն» 16 միավորով։