«Չելսիի» նախկին կիսապաշտպանն ու մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մասին.
«Ինձ դուր չեն գալիս այս համեմատությունները: Ես խաղացել եմ երկուսի դեմ, ավելի շատ՝ Կրիշտիանուի դեմ, երբ նա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում էր։ Ես շատ եմ խաղացել նաև Մեսսիի դեմ, երբ նա խաղում էր «Բարսելոնայում»:
Անհատապես և տաղանդի առումով Մեսսին բոլոր ժամանակների մեծագույնն է։ Սա իմ կարծիքն է։ Բայց այն, թե ինչպես է Կրիշտիանուն «ստեղծել» ինքն իրեն, նրա գոլերը, նրա ազդեցությունը խաղի վրա, նրա նվիրվածությունը, նրա ֆուտբոլային քաղցը, որը դեռ շարունակվում է…
Երկուսին էլ հավասարապես հարգում եմ։ Կարծում եմ՝ անարդար է նրանցից մեկին մյուսից վեր դասելը։ Ինձ համար մեծ պատիվ է, որ կարողացա խաղալ երկու զարմանալի ֆուտբոլիստների դեմ», — ասել է «Չելսիի» նախկին կիսապաշտպանն ու մարզիչը TNT Sports Mexico-ին։