«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտնել է, որ հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը ապաքինվել է վնասվածքից և մոտ է խաղադաշտ վերադառնալուն։
«Ֆրենկիի վերադարձը շատ կարևոր է մեզ համար: Սա չափազանց լավ նորություն է «Բարսելոնայի» համար: Եթե նա իրեն լավ զգա, ապա կխաղա «Յանգ Բոյզի» դեմ 10-15 րոպե»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է իսպանական Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլին դե Յոնգը կոճի լուրջ վնասվածք էր ստացել։ Այդ ժամանակվանից նա շարունակել է վերականգնվել ու ընթացիկ մրցաշրջանում դեռ խաղադաշտ դուրս չի եկել։