Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլլան» արտագնա ոչ-ոքի խաղաց «Իպսվիչ Թաունի» հետ։
Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լիամ Դելապը, ով աչքի ընկավ 8-րդ և 72-րդ րոպեներին։ Բիրմինգհեմցիների կազմում Մորգան Ռոջերսը (15-րդ րոպե) և Օլի Ուոթկինսը (32-րդ րոպե) մեկական գոլ խփեցին:
«Աստոն Վիլան» (13 միավոր) Պրեմիեր լիգայի հինգերորդ տեղում է։ Ունայ Էմերիի թիմը բաց թողեց մրցաշարային աղյուսակում առաջատար «Լիվերպուլին» հասնելու հնարավորությունը: «Իփսվիչ Թաունը» (4) 15-րդ տեղում է։